Հրաշք ապուրն անչափ արագ է պատրաստվում։ Բոլորին անչափ դուր է գալիս կիլկիիի հաղորդած յուրահատուկ համը Վստահաբար, քչերն են փորձել այդ հիանալի համադրությամբ ճաշը։
Անհրաժեշտ է
Կարտոֆիլ՝ 250 գ
Սոխ՝ 80 գ
Գազար՝ 80 գ
Բլղուր՝ 50 գ
Կիլկի տոմատում՝ 240 գ
Ջուր՝ 1 լ
Աղ՝ ըստ ճաշակի
Բուսայուղ՝ 30 մլ
Պատրաստման եղանակը
Ձիթայուղով լավ տապակել մանրկտրատած սոխը, հետո գազարը` փոքր խորանարդիկերի մասնատտած: Ներմուծել կարտոֆիլն ու ջուր լցնել։ Աղ անել, բայց զգուշ, քանզի ձուկ եք ավելացնելու: Փակել կափարիչը՝ թողնելով մինչ եռա, հետո ներմուծել ինչ-որ կրուպեղեն՝ բրինձ, հնդկաձավար, այս դեպքում՝ բլղուր։ Ցածրացնել կրակը՝ մինչ միջին հասցնել և եփել՝ մինչ պատրաստ լինի:
Ամենավերջում ավելացել պահածոյացված կիլկին՝ տոմատում, խառնել, անջատել կրակը և թողնել մի փոքր մնա, որ համերը խառնվեն։ Մատուծել կանաչիով, չորահացով կամ լիմոնով։ Եթե ցանկանում եք կոտրել ձկան համը, կարող եք ճաշի մեջ մեկ կիտրոն ճզմել։