Նախօրեին հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր սառնարանի պարունակությունը՝ Skims բրենդի ինստագրամյան էջում։ Բայց հետևորդներն ուշադրություն չեն դարձրել նրա արտաքին տեսքին, այլ՝ սառնարանի պարունակությանը՝ զարմանալով՝ չտեսնելով այնտեղ ոչինչ բացի կաթից և ջրից։ Որոշ հետևորդներ համարել են, որ Քիմը սոված է պահում երեխաներին։ Գեղեցկուհի Քիմն այսօր պատասխանել է քննադատություններին․ «Նկատել եմ անչափ շատ մեկնաբանություններ մարդկանցից, որոնց մոտ հարց է ծագել՝ ինչպես և ինչով եմ ես կերակրում ամուսնուս և երեխաներիս։
Հետո Քիմը ցուցադրել է պահոցը և սառնարանային սենյակը՝ նշելով, որ այն լուսանկարի սառնարանը նախատեսված է միայն խմիչքների համար, այդ պատճառով այնտեղ կար միայն ջուր, կաթ և սոկեղեն։ Եվ քանզի ձեզ հետաքրքրում է, ցույց տամ մեր սառնարանը՝ լի մրգերով և բանջարեղենով»։
Սառնարանային սենյակում կար անթիվ քանակությամբ միրգ, բանջարեղեն, կանաչեղեն։
Նա նշում է, որ գնում է միայն օրգանական ապրանքներ, իսկ կաթնամթերքը միայն բուսական ծագման է։