Իրանի նախագահը խոստովանել է իր երկրի մեղքը

Իրանանական հեղափոխանների պահապան կորպուսը պաշտոնապես ստանձնելէ ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը, տեղեկացրել է իրանական ռազմա-տիեզերական ուժերի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն։

«Պատասխանատվությունն ինքաթիռի խոցման համար մեզ վրա է ու կենթարկվենք իշխանությունների կայացրած որոշումներին»,- ասել է նա։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, իր հերթին, ցավակցել է բոլորին․ «Իրանական զինված ուժերը մար տական պատրաստության էինբերվել՝ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո՝ ամերիկյան ագրեսորների կողմից սպառնալիքների պայմաններում։

Սխալ արձակումն ու մարդկային գործոնը, ցավոք, հանգեցրեցին մեծ աղետի: Ցավակ ցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին»,- նշել է Ռոհանին՝ հայտարարելով՝ մեղավորները պատասխանատվությանկենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Հիշեցնենք՝ «Բոյինգ-737» ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Կիև և վայրէջքից մի քանի րոպե անց կործանվել է՝ հանգեցնելով 176մարդու մահվան։ Զոհվածների մեծ մասն իրանցիներ են։ Զավեշտալի է՝ մինչ այս Իրանը հերքումէր ԱՄՆ-ի ու Կանադայի հետախուզական խմբերի հայտարարություններն այնմասին, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով։

Հետաքրքիր է՝ այս պարագայում ինչ արձագանքներ կլինեն ԱՄՆ-ից, Կանադայից ու Եվրոպական երկրներից, բայց մի բան ակնհայտ է․ լարված իրավիճակը հանդարտվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: