«Տիտանիկն»՝ իրական կյանքում․ Լեոնարդո Դի Կապրիոն ծովում մարդ է փրկել

Ամանորյա արձակուրդները 45-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն անցկացնում է Սեն Բարտելեմի կղզում՝ սիրելիի՝ 22-ամյա Կամիլա Մորոնեի և ընկերների հետ։ Օրերս զույգի հանգիստ զբոսանքը Կարիբյան ծովում ընդհատել է SOS ազդանշանը, որը փոխանցել էր նավերից մեկը՝ նշելով, որ իրենց ընկերը չարաշահել է ալկոհոլը և պատահաբար ընկել նավից։

Նավի կապիտանը հայտարարել է, որ իրենց ինքնուրույն փնտրտուքները հաջողություն չեն բերել և խնդրել է մոտակա նավերին օգնության հասնել։ Դի Կապրիոն անտարբեր չի մնացել․ նա միակն էր, որ արձագանքեց ազդանշանին և ընկերների հետ որոշեց շեղվել ընտրված ուղուց և մեկնել փնտրտուքների։

Մի քանի ժամ անց Լեոնարդոն կարողացել է հայտնաբերել կորածին, ով 24-ամյա ֆրանսիացի Վիկտորն էր։ Դերասանն ու իր ընկերներն օգնել են տղամարդուն նավ բարձրանալ, չոր հագուստ տվել, կերակրել ու ջուր են տվել նրան։

Երբ ֆրանսիացին մի փոքր ուշքի է եկել, հայտարարել է, որ բաց ծովում ավելի քան 11 ժամ է անցկացրել և կորցրել էր փրկվելու հույսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: