Ավստրալիայում բնակվող հայ հրշեջը մանրամասներ է հայտնում հրդեհներից

Այս օրերին ավստրալական անտառային հրդեհները դարձան սոցցանցերում լայն քննարկումների առարկա։ Տարածվում էին աննախադեպ թվով կենդանիների մահվան մասին լուրեր, տարածվում հուզիչ լուսանկարներ։

Հրդեհները նաև հանգեցրեցին 25 զոհի, ովքեր հիմնականում կամավորներ էին։ Ավստրալիայում ապրող հայ հրշեջ Գագիկ Թումանյանը հրդեհների մեծ մասը մարդածին է համարում։


«Պատճառը հրդեհների տարբեր կարող է լինել՝ կայծակ, մարդկանց անփութություն, բայց հրդեհների 80 % տոկոսի պատճառը մարդածին է։ Հանգցնելու առումով շատ բարդ է, քանի որ կրակի էներգիան շատ բարձր է։ Հրդեհների մեծ մասը Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում է՝ Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածներում։ Հրդեհները պատել են 30-35 հազար քառակուսի կիլոմետր, որը Հայաստանի տարածքից էլ մեծ է, բայց, չմոռանանք՝ Ավստրալիան 7,7 միլիոն քառակուսի կիլոմետր է»,- նշել է Գագիկը, ով ակտիվ մասնակցում է հրդեհների մարման աշխատանքներին։

Նշենք՝ անտառային հրդեհները դեռևս չեն մարվել ու ողջ աշխարհը կենտրոնացած է դրանք մարելու վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: