Այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում Երևանում գտնվող «Դալմա Գարդեն մոլում» ցնցումներ են եղել, ապրանքը շարժվել է։ Շենքում խուճապ է առաջացել և բոլորը շտապ տարհանվել են։ ԱԻՆ-ից հայտնել են՝ երկրաշարժ տեղի չի ունեցել։ Ցնցումները, սակայն, բավականին ժամանակ չեն դադարել, այդ պատճառով էլ տարհանման որոշում է կայացվել։
Շենքում իրականացվելու է գործիքային ստուգում, տեղադրվել են չափող սարքեր, որպեսզի մասնագետները համոզվեն՝ կոնստրուկցիաների հետ խնդիրներ չկան։ Սա անհրաժեշտ միջոց է՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար։
Րոպեներ առաջ մոլի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ հունվարի 10-ին, մալը չի աշխատելու՝ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով։ ԱԻՆ աշխատակիցները և հատուկ մասնագետները շարունակում են մանրակրկիտ զննել տարածքը՝ պարզելու ցնումների պատճառը և կանխելու հնարավոր առաջացումը։
Թեև դեռևս անհանգստանալու պատճառ չկա, ղեկավարությունը որոշում է ընդունել վաղը չաշխատել՝ ավելի լավ տարածքը զննելու ու ստուգելու համար, որպեսզի նման խնդիրները չկրկնվեն։