Հայ հայտնի սկանդալային մոդել Լիլի Մորտոն շարունակում է իր վրա ուշադրություն սևեռել՝ ընտրյալի հետ տոնածառի տակ արված լուսանկարներից հետո։ Այս անգամ նա ցուցադրել է սիրելիի ամանորյա նվերը։
Լիլիի սիրելին գումար չի խնայել և Մորտոյին 169 հազար ամերիկյան դոլար արժողությամբ էլիտար ձեռքի ժամացույց է նվիրել՝ «Richard Mille» բրենդի։ Գեղեցկուհին ժամացույցով տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում և շնորհակալություն հայտնել ընտրյալին։
«Richard Mille»-ը շվեյցարական ժամագործական արվեստի էլիտար բրենդ է, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ Դոմինիկ Գուենատոմի և Ռիչարդ Միլլեի կողմից։ Տեղակայված է Լե Բրյոլոյում՝ Շվեյցարիայում։
Այս բրենդի ժամացույցներ կրում են գործարարներ ու բարձր խավի ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Մասնավորապես, այս բրենդի ժամացույցներն են ընտրում հայտնի մարզիկներից Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան, ով մրցաշրաշավներին չի հանում ժամացույցը, և իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալն, ով Մեծ Սաղավարտի մրցաշարերին այդ ժամացույցով է կորտ դուրս գալիս։ Լիլին, փաստորեն, համալրեց նրանց շարքերը։