Երեկ Թեհրանում տեղի ունեցած ավիավթարից հրաշքով փրկվել է երկու մարդ։ Կիև մեկնող չվերթին նախապես գրանցվել է 169 ուղևոր, սակայն երկուսը չեն մեկնել, հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանխության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Նա չի հստակեցրել՝ որ երկրից են երկու բախտավորները։
Հիշեցնենք՝ «Բոյինգ 737» ինքնաթիռը, որը պատկանել է Ուկրաինական ավիաուղիներին, կործանվել է երեկ առավոտյան՝ ընկնելով Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից մեկնելուց մի քանի րոպե անց։
Ինքնաթիռում եղած 176 մարդը, այդ թվում 9 անձնակազմի անդամ, մահացել է։ Նրանցից շատերը Իրանի քաղաքացիներ են եղել։ Հավանաբար, ավիավթարի պատճառն այրվող շարժիչն է եղել, սակայն այդ վարկածը ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել։
Ինքնաթիռի ինքնագիրներն արդեն հայտնաբերվել են, և դրանք, համանաբար, կտան բոլոր հարցերի պատասխանները։
Քրեական գործ է հարուցվել ինքնաթիռի կործանման գործով, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։