Գագիկ Սուրենյանը խիստ մտահոգիչ տեղեկություններ է հայտնել

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանընշել է՝ ողջ պետությունում առկա տաք ու չորօրերն էլ ուրախության առիթ չեն, այլ խիստ մտահոգիչ են։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-ից 5 աստիճանով։ Անցած տարվա համեմատ ձյունածածկույթը լեռնային հատվածում 3-ից 4 անգամ ավելի քիչ է, իսկ որոշ վայրերում առհասարակ չկա։

Սա բացասական է անդրադառնում ջրի պաշարների վրա, և, բացասական կլինի գյուղատնտեսության համար․ ոռոգման ջրի պակաս կնկատվի։ Իսկ ոռոգման ջրի պակասն ուղիղ կապ ունի այգիների ու մարգերի մշակման հետ, իսկ արդյունքում դրանց՝ շուկա ներմուծվող գների հետ։

Սուրենյանն ավելացրել է՝ առաջիկա տասն օրերին Հայաստանում չեն լինի ո՛չ լուրջ տեղումներ, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում։ Հունվարի 15-ից սկսածօդի ջերմաստիճանը կբարձրանա։

Փաստորեն, տաք եղանակի սիրահարների համար թեպետ լավ նորություն է, բայց մոլորակի կլիմայի համար ոչ բարենմաստ։ Իրոք որ, մտածելու տեղիք է տալիս։ Իսկ ավստրալական հրդեհներն էլ վառ ապացույց են կլիմայական փոփոխությունների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: