Արուս Տիգրանյանն ամուսնության առաջարկություն է ստացել և․․․

Լրագրողուհի, հաղորդավարուհի Արուս Տիգրանյանն ամուսնության առաջարկություն է ստացել ու համաձայնություն տվել։ Անչափ ռոմանտիկ իրադարձությունը տեղի է ունեցել Իտալիայում՝ Ֆլորենցիայում։ Նրա ընտրյալի անունը Հարութ Աբրահամյան է։ Երիտասարդը հրապարակել է սիրելիի հետ լուսանկարը՝ անգլերենով գրելով «Ընդմիշտ միասին»։

Լուսանկարում Հարութը դիմակ է կրում, Արուսն էլ փայլուն ու շատ կանացի կարմիր զգեստով է։ Նա մատանի է նվիրում ընտրյալին, որն էլ Արուսն ընդունում է։ Իրոք որ, անչափ հուզիչ ու ռոմանտիկ տեսարան, որի մասին կերազի յուրաքանչյուր աղջիկ։

 

Նշենք՝ Հարութը մեծ հաջողությունների է հասել աշխատանքի ոլորտոմ։ Նա «Onex» ընկերության համահիմնադիրն է, ինչպես նաև վեբ-դիզայնով ու զարգացմամբ զբաղվող «Floopen Studio» ընկերության համահիմնադիր ու ծրագրավորող։

Հայտնի չէ՝ որքան ժամանակ է, ինչ նրանք միասին են, բայց վերջին ամիսներին Արուսիկը միջոցառումների ներկայացում էր սիրելիի հետ։ Մեկնաբանություններում բոլորը շնորհավորում են զույգին՝ մաղթելով անսահման սեր և շուտափույթ ամուսնություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: