45-ամյա Քլոե Սեվինյին սպասում է իր առաջնեկին

Հոլիվուդյան դերասանուհի 45-ամյա Քլոե Սեվինյին և Նյու- Յորքի «Karma Art» պատկերասրաի արտ-տնօրեն Սինիշա Մակովիչը շուտով ծնողներ կդառնան․ Քլոեն իր առաջնեկին է սպասում սիրելիից, որի հետ հանդիպում է մեկ տարուց ավելի։ Աստղի հղիության մասին հայտնի է դարձել TMZ-ի շնորհիվ, որը հրապարակել է Քլոեի եւ նրա սիրելիի թարմ լուսանկարները։ Լուսանկարների վրա լավ երևում է դերասանուհու կլորացած փորը։

Նա, ըստ լուսանկարների, հղիության հինգերորդ ամսում է։ Իդեպ, հղիության մասին շշուկները սկսել են շրջանառվել դեռևս դեկտեմբերին, երբ դերասանուհն ներկայացել է «Gotham Independent Film Awards» մրցանակաբաշխությանը։ Ազատ ձևվածքով զգեսը արդեն այն ժամանակ կասկածներ չէր տալիս․ նա հղի է։

Հրապարակայնորեն Քլոե Սեվինյին հղիության մասին լուրը դեռ չի մեկնաբանել, միայն ակնարկել է, որ նրա կյանքում սպասվում են մեծ փոփոխություններ։

— Անչափ շնորհակալ եմ այսպիսի բերքատու տարվա համար։ Սիրում եմ և շնորհակալ եմ բոլոր ընկերներիս»,- նշել է Քլոեն;

Հիշեցնենք՝ զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել մոտ մեկ տարի առաջ, բայց առաջին անգամ նրանք միասին են հայտնվել հանրությանն ամռանը։ Դերասանուհու նոր ընկերոջ մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: