Գեղեցկուհի-դերասանուհի Ռավշանա Կուրկովան իր հանգիստն է վայելում Բալիում՝ հայ ընտրյալի՝ գործարար Սերգեյ Ամարյանի հետ։ Սա զույգի առաջին համատեղ հանգիստն է։
39-ամյա դերասանուհին դեռևս չի հրապարակում ընտրյալի հետ լուսանկարներ, իսկ Սերգեյը, ընդհակառակը, բոլորին ցուցարում է սիրելիին։ Նա հրապարակած ջերմ լուսանկարը մակագրել է․ «Թռիչքը նորմալ էր»։
Հիշեցնենք՝ զույգին աշնանը նկատել են երեկույթների և զբոսանքների ժամանակ և սկսել խոսել նրանց հարաբերությունների մասին։ Զույգի շրջապատում ասում են՝ Ռավշանան չի շտապեցնում իրադարձությունները։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջին տարիներին Ռավշանայի բախտը տղամարկանց հարցում չէր բերում։ Դեռ ուսանողական տարիներին նա ամուսնացել է լուսանկարչի հետ, հղիացել, սակայն կորցրել է երեխային։ Չդիմանալով այդ փորձությանը՝ զույգը բաժանվել է։
Նա չորս տարի ապրել է դերասան Արտյոմ Տկաչենկոյի հետ, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատ ճառով նրանք չէին կարողանում երեխա ունենալ և բաժանվել են։ Ռավշանայի մյուս կողակիցը պրոդյուսեր Իլյա Բաչուրինն էր, որին գեղեցկուհին լքել է վերջինիս դավաճանության պատճառով։