Տորթ-նախուտեստ «Մանդարին»․ համեղ ու շատ գեղեցիկ

Ձմեռային ամիսների խորհրդանիշ համարվող միրգը՝ մանդարինը, կարելի է պատրաստել նաև նախուտեստի տեսքով՝ չօգտագործելով մանդարին։ Այս հետաքրքիր բաղադրատոմսը շատ հեշտ ու հասանելի է, անպայման փորձեք:

Անհրաժեշտ է

Մածուն՝ 100 գ

Ձու՝ 3 հատ

Աղ՝ 1/3 թ/գ

Սոդա՝ 1 պտղունց

Սամիթ՝ 4 ճյուղ

Ալյուր՝ 140 գ

Բուսայուղ՝ 25 մլ

Միջուկի համար

Պանրիկ՝ 2 հատ

Ծովախեցգետնի ձողիկներ՝ 5 հատ

Սխտոր՝ 1 պճեղ

Մայոնեզ՝ 3 ճ/գ

Կարմիր խավիար՝ 110 գ

Պատրաստման եղանակը

Ձուն և աղը հարել, վրան լցնել մածուն՝ սենյակային ջերմաստիճանի կամ տաք։ Ավելացնել սոդա և խառնել, ներմուծել ալյուրը, խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն և ավելացնել բուսայուղը: Մանր կտրատած սամիթը ներմուծել խմորի մեջ, լավ խառնել։ Ստացված զանգվածից պատրաստել 5 նրբաբլիթ։ Միջուկի համար քերել պանիրը, միավորել քերած ծովախեցգետնի ձողիկների և սխտորի հետ խառնել մայոնեզով:

Հավաքել տորթը․ շերտ առ շերտ նրբաբլիթ, վրան միջուկը, ապա նորից լիստը, ապա նորից միջուկը։ Վերջին շերտի վրա դնել միջուկը, կտրել տորթը, որպեսզի մանդարանի հատիկների հիշեցնի և պատել կարմիր խավիարով։ Ստացվում է իսկական մանդարին: Դնել սառնարանը մի քանի ժամով, որպեսզի համերը խառնվեն և մատուցել:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: