Համացանցը ծաղրում է Ջենիֆեր Լոպեսի զգեստը

Աստղերը «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգով անցնելուն սկսում են նախապատրաստվել միջոցառումից մի քանի ամիս առաջ, սակայն դա նրանց չի պաշտպանում նորաձևության անկումներից։

Այսպես, 50-ամյա դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արարողությանը կրում էր Valentino-ի շքեղ սպիտակ զգեստը՝ մեծ ժապավենակապով։ Դիզայներ Պիերպաոլո Պիչչոլիի ստեղծագործությունը չեն գնահատել ո՛չ Լոպեսի երկրպագուները, ո՛չ էլ նորաձևության քննադատները։

Համացանցում ակտիվորեն ծաղրում են նրա զգեստը՝ այն համեմատելով նվերի տուփի փաթեթավորման հետ՝ ոսկեգույնի, կանաչի և սպիտակի համադրության շնորհիվ։

Զգեստը նույնիսկ անվանել են արարողության վատագույն զգեստ։ Որոշ օգտատերեր անգամ Լոպեսի զգեստը համեմատել են դերասան Ռայան Ռեյնոլդսի ամանորյա սվիտերի հետ։

Օգտատերերը գրում են, որ Լոպեսը կարծես տոնածառ լինի, քանի որ ճոխ զգեստը համադրել է վզնոցի հետ։

Ջենիֆերի պարանոցին փայլում էր զմրուխտա-ադամանդե 145-կարատանոց վզնոց՝ Հարրի Վինսթոնից, իսկ ձեռքում նա փոքրիկ պայուսակ էր պահում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: