Ինչ դնել Սուրբ Ծնունդի տոնական սեղանին

Այսօր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնն է։ Այն սկսվել է երեկ՝ երեկոյանժամերգությունից հետո մատուցած ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո: Ավանդույթին համաձայն՝ երեկոյան մարդիկ տուն են տանում եկեղեցիում վառված ճրագները՝ խորհրդանշելով աստվածային լույսն ուեկեղեցու օրհնությունը:

Այն ողջ տարվա համար հաջողություն ու օրհնություն է բերում տուն։ Ճրագալույցը խորհրդանշումէ Բեթղեհեմի աստղի լույսը, որն առաջնորդել էր մոգերին մանուկ Հիսուսի մոտ: Այդ պատճառով էլ ընդունված է ճրագով ճանապարհ անցնել՝ եկեղեցուց տուն։

Երեկոյից սկսած մարդիկ ողջունում են իրար «Քրիստոս ծնվավ և հայտնվավ», «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավետիսով: Առավոտյան բոլորը հավաքվում են ընտանեկան սեղանիշուրջ։ Տոնի գլխավոր ուտեստը ձուկն է, որը, ցանկալի է, լինի խաշած։ Երկրորդ ավանդական ուտեստը բրնձով փլավն է՝ չրեղենով ու չամիչով։

  

Սեղանին անպայմանպետք է լինի Քրիստոսի արյունը խորհրդանշող կարմիր գինին։ Աղանդերն ավանդական գաթան է, չրեղենն ու ընդեղենը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!