Երգչուհի Սոնա Քուրքջյանը հրաշք տեսահոլովակ է ներկայացրել՝ «Փաթիլներ»։ Նա նորովի է ցուցադրել Արամ Ասատրյանի երգի քավրը։ Տեսահոլովակը հիանալի է ստացվել՝ իսկական ձմեռային փաթիլաշատ ու տոնական տրամադրությամբ։
Ջերմ ստեղծագործությունը երկրպագուները շատ են հավանել․ «Երջանկահիշատակ Արամ Ասատրյանի երգն է, հիանալի է ստացվել, շշնորհավոր», «Շնորհավորում եմ՝ ցանկանալով առողջություն։ Երջանիկ լինես։ Շաատ լավ կատարում է, ապրես շաաատ»,
«Սոնա հիանալի կատարում։ Հին երգին նոր կյանք ես տվել, մերսի ու դուխով», «Մալադեց շաատ լավա ստացվել», «Շնորհավո րում եմ, Սոն ջան», «Շատ լավ գործիքավորում և հիասքանչ կատարում, բրավո», «Սոն ջաննն, շաատ լավա ստացվել, համոզված եմ՝ մեր գուսան Արամ Ասատրյանը կհավաներ»,
«Հիանալի աշխատանք։ Երգին նոր շունչ ես տվել ու շաաատ սիրուն ներկայացրել», «Աչք թեքել չի ստացվում, ապրես, հիասքանչ է», «Սոնա ջան, հրաշալի տեսք ունես, ռոմանտիկ է ստացվել, ապրես, հրաշքս»։