Օրիգինալ բուրգերներ՝ սնկից․ հիանալի նախուտեստ՝ տոնական օրերի և ընկերական հավաքույթների համար

Այս հիանալի բուրգերներն օրիգինալ նախուտեստ են հատկապես տոնական օրերի կամ ընկերական հավաքույթների համար։ Այս աղանդերը կզարմացնի բոլորին արտաքին տեսքով և ներդաշնակ համով։

Չորս մինի-բուրգերի համար անհրաժեշտ է

Շամպինյոն՝ 8 հատ

Սոխ՝ 1/2 հատ

Մարինացված վարունգ՝ 1/2 հատ

Պանիր՝ 20 գ

Հավի միս՝ 100 գ

Քունջութ՝ 2 գ

Սոյայի սոուս՝ 3 ճ/գ

Սխտոր՝ 1 պճեղ

Բուսայուղ՝ 2 ճ/գ

Շաքարավազ՝ 2 պտղունց

Քացախ՝ 1 ճ/գ

Հազարի թերթ՝ 1 հատ

Սոուսի համար

Յոգուրտ՝ 1 ճ/գ

Մարինացված վարունգ՝ 1/2 հատ

Սամիթ կտրատած՝ 1 ճ/գ

Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քերել սխտորը, միավորել սոյայի սոուսի ու բուսայուղի հետ։ Մեկ ճաշի գդալի մեջ մարինացնել հավի ֆիլեն, մնացած մարինադի մեջ 30 րոպե մարինացնել շամպինյոնների գլխարկները։ Ոտքերը պետք չեն այս բաղադրատոմսում, դրանք կարելի է օգտագործել այլ բաղադրատոմսում։ Սոխը կտրատել օղակներով և մարինացնել՝ ավելացնելով քացախ, շաքարավազ, աղ և 50 մլ եռման ջուր։ Բարակ օղակներով կտրատել վարունգը։

Որպեսզի մեր շամպինյոնային մինի-բուրգերները ոչնչով չզիջեն իրենց ավանդական մեծ եղբայրներին պատրաստում ենք սոուս՝ միավորելով սամիթը, մանր կտրատած վարունգը և յոգուրտը։ Աղ անել և թողնել 10-15 րոպե։ Շամպինյոնների վրա քսել բուսայուղ, ցանել քունջութ, թխել 200 աստիճանի ներքո՝ 10-12 րոպե։ Հավի ֆիլեն տապակել և կտրատել։ Հավաքել բուրգերն ու մատուցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: