Բրիտանական «Financial Times» թերթն ընդգրկել է Հայաստանը 2020 թվականին այցելելու համար ամենա-ամենա ուղղությունների ցանկում։ Դա արվել է առաջին անգամ։ Մինչ այս երկու անգամ այդ ցանկում ընդգրկվել է Վրաստանը, ինչից հետո այնտեղ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 19,4 %-ով։ Հոդվածում նշվում է, որ Վրաստանի հարևանը՝ Հայաստանը, դուրս է տեսադատից ու այնտեղ չորս անգամ ավելի քիչ զբոսաշրջիկ է մեկնում, այդ պատճառով էլ նրանք Հայասանն ընտրել են որպես 2020-ին այցելելու երկիր։
Այս ամենին նպաստում է հատկապես Հայաստանի՝ Արևմտյան Եվրոպայի հետ բյուջետային ավիափոխադրողների հետ համագործակցությունը, որոնք Հայաստանը կկապեն եվրոպական քաղաքների՝ Միլանի, Հռոմի, Բեռլինի, Վիեննայի և Աթենքի հետ։
Խոսելով Հայաստանի տեսարժան վայրերի մասին՝ նշվում են միջնադարյան եկեղեցիներն ու վանքերը, գեղատեսիլ բնությունը։ Առանձնահատուկ անդրադարձ է արվում Գեղարդին, Հաղպատի ու Սանահինի վանական համալիրներին։ Խոսվում է նաև գինեգործության և կոնյակագործության մասին՝ պատմելով հրաշք համտեսի մասին։
Բացի Հայաստանը 2020-ի ուղղություններ են ընտրվել Չադը, Նորվեգիան, Թուրքիան, Ճապոնիան, Ուրուգվայը, Դոմինիկյան Հանրապետությունն ու Ալբանիան։