Անցած տարվա ամենասկանդալային թեմաներից մեկը հումորիստ Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծությունը և նոր ամուսնությունն էր։ Երկար տարիներ Ելենա Ստեպանենկոյի հետ ապրելուց հետո Պետրոսյանը նոր սեր գտավ՝ իր օգնականին՝ Տատյանա Բրուխունովային։
Վերջերս ԶԼՄ-ները հայտնել են, որ 31-ամյա կինը պետրոսյանի օրինական կինն է դարձել, իսկ վերջինս ոչ մի գումար չի խնայում նոր կնոջ նվերների համար։ Տատյանան բրենդային հագուստ է կրում և նորաոճ հանգստավայրեր մեկնում սիրելիի հետ։ Լրագրողները նաև բացահայտել են, որ 2016-ին Բրուխունովան Մոսկվայի էլիտար շրջաններից մեկում գտնվող բնակարանի սեփականատեր է դարձել։
232 քառ․մետր բնակարանն արժեցել է 270 մլն ռուբլի։ Նա ևս 30 մլն է վճարել՝ մեքենայի կայանման տեղի համար։ Ըստ փաստաթղթերի՝ բնակարանն ունի մի քանի ննջարան, մանկական սենյակ, մի քանի սանհանգույց և մեծ հյուրասենյակ-խոհանոց։
Ասում են՝ Տատյանան նման բնակարան գնելու գումար չուներ, և այն իր համար գնել է սիրելին՝ Եվգենի Պետրոսյանը։ Դրա մասին իմացել է նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, և չի կարողացել ներել դավաճանությունը՝ ամուսնալուծության դիմում ներկայացնելով։