Աշխարհահռչակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր ընտրյալ ունի։ Ամուսնալուծվելուց հետո Գոհարը երկար ժամանակ միայնակ է եղել և այդ մասին բազմիցս է ասել՝ նշելով, որ երկրորդ անգամ հաստատ չի ամուսնանա։ Բայց, արի ու տես, երբ զգացմունքն է գալիս, ամեն ինչ մոռացվում է։
Գոհարն ընտրյալի հետ նոր ամանորյա լուսանկար է հրապարակել՝ տոնածառի մոտ՝ հայկական ավանդական սեղանի առաջ։ Գոհարը վառ վարդագույն, փայլուն զգեստով է, իսկ ընտրյալը՝ համահունչ կոստյումով։
Լուսանկարի վրա, սակայն, չի երևում նրա ընտրյալի դեմքը․ այն փակված է սմայլիկով։ Գոհարը սմայլիկը բացատրել է նրանով, որ իր ընտրյալն ատում է սոցիալական կայքերը՝ նախընտրելով մնալ կադրից դուրս։ Ուստի նա կարող է կա՛մ նման լուսանկար հրապարակել, կա՛մ առհասարակա չհրապարակել։
Ավետիսյանը նշել է, որ հարգում է սիրելի ընտրությունը և հետևում դրան։ Երջանկություն ու մեծ սեր մաղթենք Գոհարին։