47-ամյա Քեմերոն Դիասը մայր է դարձել

Դերասանուհի Քեմերոն Դիասն ամուսնու՝ Բենջի Մեդդենի հետ ծնող ներ են դարձել։ Ինստագրամում 47-ամյա Քեմերոնն ու 40-ամյա Բենջին կիսվել են ընտան իքի համալրման մասին՝ նշելով՝ դուստր են ունեցել։ Զույգը չի հստակեցրել, բայց, ամենայն հավանականությամբ, երեխային ծնել է փոխնակ մայրը։

«Շնորհավոր բոլորի Ամանորը՝ Մեդդենների ընտանիքից։ Մենքերջանիկ ենք և շնորհակալ՝ նոր տասնամյակ մտնում ենք մեր երկար սպասված դստեր՝ Ռադիքսի ծնվելու մասին լուրով։ Ռադիքսւ միանգամից գերեց մեր սրտերը։ Շատ ուրախ ենք ձեզ հետ կիսվել այս լուրով։

Բայց, միևնույն ժամանակ, կենդանական բնազդ ենք զգում պաշտպանել մեր փոքրիկի կյանքը։ Այնպես որ մենք չենք կիսվելու նրա լուսանկարներով և այլ մանրամասներով, բացի այն, որ նա շատ հմայիչ է»,- գրել է զույգը։

Հիշեցնենք՝ Քեմերոնը և Բենջին միասին են 2014-ից, իսկ 2015-ին ամուսնացել են։ Հարցազրույցներում աստղը մեկանգամ չէ, որ խոստովանել է՝ «Good Charlotte» խմբի մասնակցի հետ հանդիպումն արմատապես փոխել է իր կյանքը․ նա հանուն ընտանիքի թողել է կարիերան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: