Մահացել է Նիկոլայ Դյաչենկոն

Շատ ցավալի լուր․ այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավորբասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Նա երկար ժամանակ է տառապում էր ծանր հիվանդությամբ՝ սքլերոզով։ Հիասքանչ մարզիկը հանդես է եկել բասկետբոլի Հայաստանի հավաքականում և Երևանի ՖԻՄԱ ակումբում՝ 1967-1972 թվականներին։ Պարծանք բասկետբոլիստըդարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973, 1974, 1976 թվականներին Մոսկվ այի ԲԿՄԱ-ի կազմում հանդես գալու ընթացքում, իսկ 1973 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1975-ին դարձել է ԽՍՀՄ փոխչեմպիոն։

Փառահեղ կարիերան ավարտելուց հետո՝ 1982-ից 1998 թվականներն աշխատել է որպես մարզիչ՝ կրթելով երիտասարդ սերունդներ, որ իր պես հզոր չեմպիոններ դառնան ու պարծանք լինեն ազգի համար։

Նրա կրթած մարզիկներն այժմ համալրում են հավաքականների կազմերը՝ հպարտության րոպեներ պարգևելով ազգին։

Սա իրապես մեծ կորուստ է հայկական սպորտի համար։ Մենք էլ, ինչպես և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում ենք Դյաչենկոյի հարազատներին։ Ցավալի է որ տարին՝ տասնամյակը, նման բոթով ենք սկսում, բայց կյանքն է այդպիսին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: