Հայտնի երգչուհի Օլգա Բուզովայի և իր հայ ընտրյալ Դավիթ Մանուկյանի՝ DAVA-ի՝ մի քանի օր առաջ հրապարակված տեսանյութը մոտ 10 միլիոն դիտման է արժանացել։ Նրանց «Мандаринка» տեսահոլովակը նրանք նկարահանել են ամանորին ընդառաջ․ «Բոլորիդ տոնական տրամադրություն ենք պարգևում։ Մանդարինկա և սիրելի շամպայնի գավաթ։ Շնորհավոր Ամանոր։ Շնորհակալություն այսքան վառ 2019-ի համար»,- տեսանյութը մեկնաբանել է զույգը։
Տեսահոլովակում Օլգան մեքենա է վարում Ամանորի նախօրեին։ Նա ղեկին զրուցում էր հեռախոսով և էմոցիոնալ հայտնում է․ «Մամա, հիմա ընդհանրապես դրա ժամանակը չէ։ Որքա՞ն կարելի է խնամախոսել»։
Շեղվելով ճանապարհից՝ նա վրաերթի է ենթարկում հետիոտնի, ում ձեռքում մանդարինների տուփ է։ Իսկ հետո, երբ Օլայի ավտոմեքենան փչանում է անտառում, նա այդ տղայի տան մոտ է հայտնվում։
Վիճելուց հետո նրանք հանգստանում են ու սկսում են զարդարել տունը։ Օլգան մոռանում է ամեն ինչի մասին ու վայելում հաճելի պահերը։ Երեկոյի ավարտին՝ ժամը 12-ին, Բուզովան և Դավիթը ժպտում և համբուրվում են։