Տեսեք՝ որքան երեխա է ծնվել Հայաստանում և այլ երկրներում՝ հունվարի 1-ին

2020 թվականի հունվարի 1-ին Հայաստանում 105 փոքրիկ է լույս աշխարհ եկել։ Թեպետ թիվը փոքր է, բայց մեր երկրի համար անչափ կարևոր։ Այդ օրն աշխարհում ընդհանուր առմամբ 392078 երեխա է ծնվել, որոնցից ամենաշատը Հնդկաստանում՝ 67 385 բալիկ։ Ծնված փոքրիկների քանակով երկրորդը Չինաստանն է՝ 46299 երեխա, ապա Նիգերիան՝ 26039 փոքրիկ։ Ամենաքիչ երեխա ծնվել է Կարիբյան ծովի Արուբա կղզում՝ ընդամենը երկու մանկան ճիշ է լսվել այնտեղ։

 

Հարևան երկրների մեջ մենք առաջատար չենք․ Վրաստանում լույս աշխարհ է եկել 145 փոքրի, Ադրբեջանում՝ 433, Թուրքիայում ծնվել է 3718, իսկ Իրանում՝ 4582 բալիկ։

Ի դեպ, Ռուսաստանում զարմանալիորեն քիչ երեխա է ծնվել՝ ընդամենը 4783 փոքրիկ, այնինչ ԱՄՆ-ում 10452 երեխա։

Առողջություն ու երջանիկ մանկություն մաղթենք փոքրիկներին։ Թող միշտ ամեն ինչում առաջինը լինեն, ինչպես որ ծնվել են տարվա առաջին օրը։ Հիանալի է՝ նրանց կյանքն ու ամեն տարին սկսվում է օրացույցային առաջին օրվա հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: