«Նոր տարի»․ ուրախության անբաժան երգ՝ Ռազմիկ Բաղդասարյանից

Երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Նոր տարի»։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Ռազմիկ Բաղդասարյանն է, գործիքավորումը՝ Արտակ Զեյնայլյանի, զուռնա՝ Արսեն Պետրոսյան, դհոլ՝ Կարեն Գևորգյան։

Հիասքանչ տոնական ստեղծագործություն է, որն անչափ հավանել են ունկնդիրները․ «Բրավո, Ռազ ջան, խոսքեր չկան», «Շնորհավոր, հիանալի կատարում», «Շնորհավոր Նոր Տարի։ Շատ սիրուն կատարում»,

«Ռազմիկ ջան, քո հրաշալի ձայնով հնչեցրած մաղթանքները թող կատարվեն Նոր Տարում` բոլորի օջախներում: Խինդ ու ծիծաղ բերի ամենքին ու քեզ, քեզ, քեզ` այս հաճելի տրամադրությունը քո ժողովրդին պարգևելու համար», «Հրաշալի կատարում։ Շնորհավոր ամանոր»,

«Շաաատ լավ երգ և հիանալի կատարում։ Քեզ նորանոր հաջողություններ երգի ասպարեզում, բրավո Ռազմիկ ջան, ձայնդ անսպառ», «Շատ սիրուն երգ է։ Թող նոր տարին ձեզ էլ պարգևի խինդ ու ծիծաղ», «Հրաշք երգ, Ռազմիկ ջան։ 2020 թվականին նորանոր երգեր», «Տաղանդավոր մարդուց սպասելի են անակնկալները, ոչ թե զարմանալի։ Ձայնդ անսպառ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: