Հրաշք ընտանիքը՝ Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Յելինյանը նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ «Եզակի»։ Ռոմանտիկ ընտանեկան տեսահոլովակը սեր ու ջերմություն է փոխանցում բոլորին։ Հիանալի է, անպայմայման դիտեք։ Երաժշտության հեղինակը Գոռ Հակոբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Դանիելյանը։
Առավել հատկանշական է, որ տեսահոլովակը նկարահանված է iPhone-ով։ Գրիգորը՝ օպերատոր, ռեժիսոր և մոնտաժիստ։
Այն արժանացել է բոլորի հավանությանը․ «Հրաշալի և տաղանդավոր զույգ », «Աննման ընտանիք, վայելում եմ ամեն րոպեն», «Շաատ-շաատ լավն էր, շաաաատ տաղանդավոր ընտանիք եք», «Վախ ինչ լավն եք», «Երբեք չէի մտածել՝ հեռախոսով տեսահոլովակ կարելի է նկարահանել»,
«Դուք հրաշք եք», «Շաաատ լավ երգ էր», «Ընտանիքի օրինակ եք շատերի համար», «Հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել՝ անկրկնելի լուծում էր, ապրես, հնարամիտ Գրիգոր», «Շատ լավ երգա, ապրեք», «Ներդաշնակ տեսահոլավակ, շնորհավոր», «Հիանալի է ստացվել, հաջորդ անգամ էլ այդպես նկարահանեք, հետաքրքիր է»։