Ամանորյա բացիկներ՝ սովետական անցյալից․ հիշողությունները ջերմացնում են

Սովետական մանկության ամենավառ հիշողություններից մեկը փոստային բացիկներն են, որոնք ներկայումս գրեթե չեն օգտագործվում։ Քանզի դրանց ընտրությունը մեծ չէր, ԽՍՀՄ-ում ապրածները դրանք անգիր գիտեն։

Դրանք այդքան էլ շատ չէին և մարդիկ անգիր հիշում էին՝ ինչ բացիկ ունեն, ինչ բացիկ նվեր կստանան և որը կուղարկեն սիրելիներին։

Նկարիչ Վլադիմիր Զարուբինի բացիկներն ամենամեծ պահանջարկն ունեին․ դրանք ոչ միայն գնվում էին բարեկամներին ուղարկելու, այլև հավաքածուների համար։

Դրանց նկարներն արտատպվում էին ալբոմների ու պաստառներին նկարելու համար։

Մանկության հիշողությունների մեջ, վստահաբար, մնացել են ամանորյա տոները և արձակուրդները, որտեղ անպայման կան նաև այս բացիկների մասին հիշողությունները։

Սովետական Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ գեթ մեկ անգամ նման բացիկ է ստացել ու գեթ մեկ անգամ գնել է այն՝ հարազատներին ու ընկերներին շնորհավորելու համար։

Առաջարկում ենք վերհիշել սովետական անցյալի բացիկները՝ մեր ֆոտոշարքի միջոցով։

       

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!