«Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանի կատարումը, որը հուզեց բոլորին, անգամ ժյուրիի անդամներին

Ամանորի գիշերը հայտնի դարձավ, որ «Ազգային երգիչ» նախագծի հաղթողն է Հարություն Մկրտչյանը։ Նա Աշտարակից է, 21 տարեկան է։ Երգարվեստում առաջին քայլերն արել է Աշտարակի երաժշտական դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի մշակույթի քոլեջը։ Հարությունը «Վերածնունդ» փառատոնի հաղթողն է։

Գալա համերգի օրը Հարությունը հիասքանչ դուետ է ներկայացրել Սոնա Ռուբենյանի հետ՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի սաունդթրեքը՝ «Ապրելու չափ համառ» երգը։ Ամեն ինչ շատ հուզիչ ստացվեց․ արտասվում էին բոլորը՝ երգիչներից մինչև հանդիսատես, անգամ՝ ժյուրիի անդամները։

Երկրպագուները նույնպես ուրախ ու հուզված էին․ «Հզոր ձայն, արժանի հաղթանակ», «Ուրիշ հաղթող չէի տեսնում միայն Հարութը՝ տաղանդավոր, համեստ», «Ամենաարժանին։ Շնորհավոր, տաղանդս», «Շնորհավոր, Հարութ ջան», «Արժանի ես շնորհավորում եմ», «Կարելի է ասել ազգի պարծանք, շատ ուրախ ենք հաղթանակիդ համար», «Արժանի մասնակից», «Հպարտություն Հարություն»,

«Բրավո, հաղթեց արդարությունը», «Ուրիշ տարբերակ լինել չէր կարող, արժանի հաղթանակ», «Ժողովրդի կողմից սիրված երգիչ», «Շնորհավոր Հարութ ջան, անչափ ուրախ եմ քեզ համար»։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!