Նորություն՝ գազի գնի վերաբերյալ

Հիասքանչ լուր՝ բոլոր գազասպառողների համար։ Այդքան սպասված փոփոխությունը կատարված է․ գազը չի թանկանա։ Գործող պայմանագրին կից կնքվել համաձայնագիր, ըստ որի գինը նույնը կմնա։

Նշենք՝ ռուսական գազի պայմանագիրը գործում է մինչև 2020-ի ավարտը։ Այս պահին 1000 խորան․ մետր գազը գնվում է 165 դոլարով։ Մեզ այն վաճառվում է մեկ խորան․ մետրը 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին՝ 80 դրամով՝ մինչև 600 խորան․ մետր ծավալը։

Ինչ խոսք՝ հիանալի նորություն է այս տոնական օրերի համար՝ գիտակցել, որ գազը չի թանկանալու ու ամեն ինչ կընթանա առաջվա պես։ Մեր կառավարությունն ամեն ինչ արեց՝ մեր մասին հոգ տանելով և համաձայնագիր կնքեց՝ գազը չթանկացնելու համար։

Սա նշանակում է՝ ևս մեկ տարի կվճարենք նույն գինը՝ չմտածելով կոմունալի բարձր գնի մասին։ Հիանալի է, այսպիսի լավ նորություն, կարելի է ասել, երբեք չենք ունեցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: