Նոր՝ 2020 թվականը նշանակալի է լինելու դերասանուհի Միշել Ուիլյամսի համար։ «Ոսկե Գլոբուսի» 39-ամյա տիրուհին պատրաստվում է մայր դառնալուն: Օրերս Ուիլյամսին նկատել են ապագա մայրերի համար խանութում՝ Լոնդոնի պրեստիժ շրջաններից մեկում։ Ուիլյամսը շատ խնամքով հագուստ էր ընտրում նորածնի համար:
Միշելի համար սա կլինի երկրորդ երեխան։ Առաջնեկին՝ դստերը Մաթիլդային, դերասանուհին ծնել է 2005 թվականին։ Աղջնակի հայրը դերասան Հիթ Լեջերն է:
Թեև դերասանուհին չի հայտնում առաջիկա ընտանեկան համալրման մասին, լրագրողները համոզված են, որ նա հղի է, քանի որ Միշելը միշտ է իր անձնական կյանքը գաղտնի պահել: Հայտնի է, որ երջանիկ հայրը կինոռեժիսոր Թոմաս Քայլն է, ով երեք տարով փոքր է Միշելից։
Սիրահար զույգին բազմիցս են տեսել Լոնդոնի փողոցներում զբոսնելիս, որտեղ Ուիլյամսը նկարահանվում է «Վենոմ» ֆիլմի շարունակության մեջ։ Նշվում է, որ Միշելն ու Թոմասը նշանադրվել են և պատրաստվում են հարսանիքին: