Թեև 2020-ը նոր է սկսվել, բայց արդեն ուրախ լուրով՝ ամանորյա զբոսանքները վայելել ցանկացողների համա։ Տոնական օրերին՝ մինչև հունվարի 5-ը, տաք ու արևոտ կլինի։ Տեղումներ չեն լինի ու քամի կփչի՝ 3-5 մ/վ արագությամբ։ Ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ դրական ջերմաստիճաններ են։
Երևանում այս օրերին գիշերը 0-ից +2 է, ցերեկը +8-ից +10։ Իրապես հիանալի եղանակ է տոնական օրերը հաճելի ջերմ մթնոլորտում անցկացնելու համար։ Թեև շատերը ձյուն էին սպասում ու երազում, բայց դա չիրականացավ։ Իրականացավ տաք ու արևոտ Երևան ցանկացողների երազանքը, որը և պետք է անպայման վայելել։
Ի դեպ, հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, ավելորդ չէ նշել, որ քաղաքի կենտրոնում բուռն հանդիսություններ են լինելու այս օրերին։
Եթե ցանկանում եք կտրվել ավանդական հայկական տոնախմբությունից, ապա սա իրապես լավ հնարավորություն է բոլորի համար։