Սոֆյա Հովսեփյանը գրում է․ «Հա, ես համաձայն եմ, պետք չի ոչինչ անել։ Պետությունը պարտավոր է բանակին ապահովել ամեն ինչով՝ բահ, քլունգ, սղոց, գեներատոր, և այսպես շարունակ։ Պարտավոր է ու վերջ։ Դե հիմա հայդե,՜ գնացեք ու առեք։

Այսպես կմտածեի, եթե չիմանայի, որ մի քանի տխմարի պատճառով անտերության կմատնվի մեր զինվորը, մեր ազգի սերուցքը, մեր շարունակությունը, մեր պետության այսօրվա ու վաղվա պահապանը։ 2020 թ հոկտեմբեր ամիսն էր և ինձ գրեց ֆբ մի սրտացավ հայ, ով ապրում էր իմ հիշելով Իսպանիայում։ (եթե կարդում եք գրառումս, խնդրում եմ արձագանքեք)։

Բովանդակությունն էսպիսին էր. ֊Տիկին Հովսեփյան, ճարահատյալ եմ գրում ձեզ, հասկանալու, թե ինչու են այսչափ անկազմակերպ աշխատում։ Մոտեցել ենք մեր դեսպանատուն, որ վերցնենք այս պահի առաջնային կարիքները, սակայն դեսպանը մեզ տվեց Հայաստանից ստացած ցուցակ ու ակնկալում են, որ այդ գործիքները պետք է ուղարկենք։ Կարո՞ղ եք մեզ առավել ճիշտ ուղղորդել, թե ինչ առնենք, որ պեիտանի լինի։ Ախր, Եվրոպայում քլունգը չեն հասկանա ինչ է ու էստեղի խանութներում չկա։

Բնականաբար զբաղվեցի հարցով. չեմ էլ հիշում ինչ եմ արել, բայց ամեն օր հիշում ու ասում էի. ֊ լավ, էսքա՞ն անտեր վիճակ է։ Երկու տարի է անցել։ Նորմալ երկրում, առաջնագծի ամեն մի պահպանման կետում, մի հատուկ կահավորված բունկեր կարող էր լինել, խրամուղիները հստակ փորված ու շարված, ինչպես նաև անտեսանելի, իսկ բանակում բահի ու քլունգի կարիք չպիտի լիներ, բանակում գեներատորը պետք է հիմա վխտար։

Բայց չէ՜։ Մենք վստահում ենք, որ ամեն ինչ կա ու կարիք չկա հավաքելու, անգամ ավելին է, քան պետք է։ (այստեղ կարելի է ծիծաղել)։ Հերի’ք է ստեք, թողեք ապրողն ապրի, գործ անողն էլ ձեր փոխարեն գործի»։