Շնորհավոր Նոր Տարի-2020․ մեր բարեմաղթանքները՝ ընթերցողներին

Շնորհավորում ենք Ամանոր-2020-ը։ Րոպեներ առաջ ժամանեց 2020 թվականը՝ պայծառություն բերելով բոլորիս։ Մեր ողջ խմբագրակազմի կողմից շնորհավորում ենք Ձեր Ամանորը՝ հաջողության և երջանկության տարի մաղթելով։

Թող Նոր Տարին խաղաղ լինի մեզ համար, թող հաղթանակներով լի լինի՝ ինչպես ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն, բարեկեցություն, բավարարվածություն սոցիալական վիճակից, լուսավոր բազում օրեր, հաջողություն ու երազանքների իրականացում։

Ահա և եկան երկար սպասված տոները, երբ կարելի է ժամանակ անցկացնել հարազատների հետ՝ առօրյա խառնաշփոթը փոխարինելով տոնական տրամադրությամբ։ Այս տարի մեզ՝ Հայաստանի բնակիչներիս, հիանալի հնարավորություն է տրված Ամանորը հրապարակում վայելելու։

Ամանորյա արդ ու զարդով փողոցները՝ լույսերով վառվռացող, հիանալի մթնոլորտ կստեղծեն զբոսանքի համար՝ Հանրապետության Հրապարակում։ Հուսանք՝ տոնական օրերիին մեր ընթերցողները ժամանակ կգտնեն նաև մեր հոդվածներն ընթերցելու․ մեր աշխատանքն անդադար է ու Ձեզ համար է։ Կրկին՝ շնորհավոր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: