Հայտնի երաժիշտ Նիկ Էգիբյանը ներկայացրել է նոր երգ՝ «Մայրո»։ Հիանալի գործիքավորմամբ երգը նորովի է ներկայացել հանրությանը՝ ոճային ու գեղեցիկ։ Այն հատկապես դուր կգա երիտասարդներին։ Տեսահոոլովակը նույնպես ոճային է՝ հին հայկական ոճով զարդապատկերներով։
Հմայիչ է ստացվել, երկրպագուներն էլ անչափ հավանել են այն․ «Շնորհավոոոորրրր։ Շատ սիրուն տարբերակա», «Նիկ ջան, շատ սիրուն ու հետաքրքիր մատուցում ա, արդեն ավտոյիս մեջ ա», «Սիրում եմ ձեր երգը, ձեր տաղանդը շատ լավն է, բրավո», «Նիկ ջան, ինչպես միշտ փայլում ես քո կատարումներով․․․ Դու անկրկնելի ես»,
«Հրաշքքք երգա, Նիկ ջաաաան», «Վախխխխ, Նիկ վերջներ», «Ինչպես միշտ օրիգինալ մոտեցում ու հաճելի, հավես կատարում։ Շնորհավորում եմ Նիգ ջան»,
«Վաախ, նոր պարելու երգ», «Սիրուն ա ու հավես», «Ուխ ինչ հավես ա, շատ եմ նկատում, որ սկսել են հաճախակի մեր հին ու գեղեցիկ երգերը նորովի ներկայացնել, ընտիր ա»։