Հիասքանչ լուր․ զինվորներն ու նրանց ընտանիքներն այսուհետ հանգստի իրավունք ունեն։ Նոր օրենքն ուժի մեջ է արդեն մի քանի օր՝ դեկտեմբերի 27-ից։ Այսպես, ըստ հիանալի օրենքի, բոլոր զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև զինվորական կենսաթոշակ ստացողները կկարողանան հանգստանալ ՊՆ-ի, ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ գործադիր մարմիններին կից հանգստյան տներում։ Դա կարվի ղեկավարի կողմից տրված հրապանով:
Հաճելի է տարին նման հիանալի լուրով ավարտելը։ Ինչ խոսք, հիասքանչ նորություն է բոլորի համար, ովքեր անցնում են այս կատեգորիաների ներքո։
Այսկերպ հայրենիքին պարտքը տալով, մարդիկ կկարողանան նաև հանգստի իրավունքից օգտվել՝ կազմակերպելով այն գեղեցիկ ու հարմարավետ։ Կրկնակի հաճելի է այս լուրը հայտնել տոնական օրով։
Թող խաղաղ լինի մեր հայրենիքը, թող շատ հանգստյան տներ բացվեն, որտեղ մարդիկ կհանգստանան՝ վայելելով իրենց ժամանցը և կտրվելով առօրյա տարատեսակ հոգսերից ու խնդիրներից։