Ամանորյա այս հիասքանչ աղցան «Թագուհի մուկ»-ն ամանորյա սեղանի իրական զարդն է։ Պատրաստեք և դիմավորեք Ամանորը՝ մկնիկի հետ։
Անհրաժեշտ է
Հավի ապխտաած ֆիլե՝ 1 հատ
Կարտոֆիիլ՝ 2 հատ
Մարինացված վարւնգ՝ 3 հատ
Ձու՝ 4-5 հատ
Հալաած պանիր՝ 2 հատ
Կանաչ սոխ՝ 1 կապ
Մայոնեզ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Երշիկ, զեյթւն, սամիթ, գազար՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլը քերել խոշոր քերիչով՝ դնելով մատուցամանի վրա և տալ ձվի տեսք։ Աղ ու բիբար անել՝ պատելով մայոնեզով։ Երկրորդ շերտով դնել կտրատած վարունգը և մայոնեզապատել։ Վրան ցանել մանրացրած կանաչ սոխ և մայոնեզապատել, ապա՝ ապխտած հավի ֆիլե՝ մայոնեզապատած։ Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել և քերել։ Հավի վրա դնել քերած դեղնուցը և մայոնեզապատել։
Վրայից՝ քերած պանրիկները և մայոնեզը, ապա քերած սպիտակուցը։ Աղցանը զարդարել մկան տեսքով՝ եփած երշիկից՝ պոչ, ապխտած երշիկից՝ ականջներ, զեյթունը՝ քիթ և աչքեր, բեղերը՝ կանաչ սոխից, թագը՝ գազարից։