Ռուս հայտնի թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիսասը կրկին ծնողներ կդառնան։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց երեխան կծնվի գարնանը: ԱՄՆ-ում բնակվող երգիչն օրերս համերգ է տվել Մադրիդում և, լրագրողների կարծիքով, շատ երջանիկ էր։ Համերգին ներկա էր Էնրիկեի ողջ ընտանիքը՝ մայրիկից մինչև քույրը և քրոջ ընտրյալը։
Միակ բացական եղել Էնրիկեի սիրելին՝ Աննա Կուրնիկովան: Ըստ տեղեկությունների՝ Աննան ԱՄՆ-ից չի մեկնել Իսպանիա՝ հիղության պատճառով: Իսպանացի լրագրողները նույնիսկ հայտնում են, որ նա գտնվում է հղիության երկրորդ եռամսյակում և նրա համար վտանգավոր են այդքան երկար թռիչքները։
Բացի այդ նշվում է, որ Կուրնիկովային նկատել են Մայամիում՝ զբոսանքի ընթացքում: Թենիսիստուհին կրում էր ազատ սպորտային համազգեստ, որը գրեթե չէր թաքցնում կլորիկացած փորիկը:
Հիշեցնենք՝ Էնրիկեն և Աննան միասին են արդեն 18 տարի։ 2017-ի դեկտեմբերի 16-ին Կուրնիկովան զույգ երեխաներ է պարգևել սիրելիին՝ որդուն՝ Նիկոլասին և դստերը՝ Լյուսիին: Իսկ երեք ամիս առաջ մարզուհին ակնարկել է, որ ամուսնացել է Իգլեսիասի հետ։ Ինստագրամյան իր էջում նա փոխել է ազգանունը՝ դառնալով Աննա Կուրնիկովա-Իգլեսիաս: