Ռոնալդուն նշանադրվել է ու ցուցադրել շքեղ մատանին

Հայտնի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, նշանադրվել է ընտրյալի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Նա ցուցադրել է նշանադրության մատանին։

Թեև զույգը հանդիպում է 2016 թվականից, նրանք արդեն երկու տարեկան համատեղ դուստր ունեն՝ Ալանան, ինչպես նաև դաստիարակում են Ռոնալդուի՝ փոխնակ մոր միջոցով ծնված երեք երեխաներին։ Ռոնալդուն երկար ժամանակ է ինչ ցանկանում է ամուսնանալ Ջորջինայի հետ, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում։

Այս տարի նա երդվացել է, որ պատրաստ է ամուսնանալ. «Շատ եմ սիրում նրան։ Մի հիասքանչ օր մենք կամուսնանանք։ Բացի այդ նա դուր է եկել մայրիկիս»,- նշել է ֆուտբոլիստը։

Ու, ինչպես երևում է, Կրիշտիանուի խոսքը գործ է։ Օրերս նա ցուցադրել է նշանադրության մատանին՝ ձախ մատի վրա, ինչպես և ընդունված է Եվրոպայում։ Այն զարդարված է ադամանդներով և արժե մոտ 50 հազար ֆունտ սթերլինգ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: