«Գեներալ»․ ամանորյա սեղանին արժանի աղցան

Հիանալի ուտեստ՝ ամանորյա սեղանի համար։ Այն շատ տոնական, շքեղ տեսք ունի․ ձեր հյուրերն անպայման կհավանեն այս աղցանը։ Փորձեք և չեք փոշմանի․ այս հրաշքն արժանի է Ձեր սեղանին։

Անհրաժեշտ է

Միս` 100 գ

Կարտոֆիլ` 300 գ

Գազար` 200 գ

Բազուկ` 180 գ

Պանիր` 70 գ

Մայոնեզ` 100 գ

Սխտոր` 2 պճեղ

Նուռ` զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը խաշել (քաշը հաշվել եփած վիճակում)։ Գազարը, բազուկը, կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, մանր քերիչով քերել սխտորը, աղ անել, խառնել և թողնել մի կողմ: Միսը մանր կտրատել՝ ավելացնելով սխտորը, խառնել: Հավաքել տորթը բացովի կաղապարի մեջ։

Առաջին շերտը դնել կարտոֆիլը, ապա հավասարացնել գդալով և պատել մայոնեզով երկրորդ շերտը միսը կրկին մայոնեզով երրորդը գազարը` մայոնեզով ապա վրայից ցանել քերած պանրով և վրայից դասավորել բազուկը հավասարեցնել և հանել կաղապարը:

Վերևը ցանց անել խորանարտիկների տեսքով և զարդարել նռան հատիկներով թողնել սառնարանում 2 ժամով որպեսզի համերն իրար խառնվեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: