Օլգա Բուզովան արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է հայ ընտրյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ։ Օրերս նա բացահայտել է իրենց հարաբերությունները, իսկ այսօր արդեն ընտրյալի հետ մեկնել է Կուրշավել, որտեղ նրանք դիմավորելու են Ամանորը:
Ըստ լուրերի՝ սա նրանց առաջին համատեղ արձակուրդն է լինելու, դրա համար Օլգան հրաժարվել է ամանորյա աշխատանքից՝ նախընտրելով սիրելիի հետ հանգիստը: Օլգան կորցրել է մոտ 20 միլիոն ռուբլի, քանի որ նրա՝ 40-րոպեանոց ելույթն արժե 2,5-ից 4 միլիոն ռուբլի:
Բացի այդ համացանցում քննարկվում է, որ զույգը գաղտնի նշանադրվել է։ Դեռևս հոկտեմբերին Օլգայի մատին հայտնվել է նշանադրության մատանիի նման մատանի, բայց աստղը ոչ մի կերպ չի մեկնաբանել լուրերը՝ ոչ հերքել, ոչ հաստատել է դրանք։
Հիանալի է, երբ Օլգայի պես գեղեցկուհիներն ընտրում են հայ տղաների։ Երջանկություն մաղթենք գեղեցիկ զույգին։