Արփինե Հովհաննիսյանը նշանադրվել է և ցուցադրել հսկա ադամանդով մատանին

Գեղեցկուհի քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը նշանադրվել է։ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտրյալն «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանն է։ Զույգը նշանադրվել է երեկ՝ Լոնդոնում։ Սիրահարները լուսանկար են հրապարակել՝ ցույց տալով Արփինեի չքնաղ մատանին։

Արշակը վստահ ու ամուր բռնել է Արփինեի ձեռքը՝ ցուցադրելով զարդը։ Մեկնաբանություններում շատ են շնորհավորանքները և երջանկության բարեմաղթանքները։ Իսկ ինստագրամյան իր էջում գեղեցկուհին մանրամասնեց, որ ընտրյալն «ստիպել է» իրեն նշանադվել․ «Ճնշեց, համոզեց, Engaged )))»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ զույգի հարաբերությունները երկու կողմն էլ միշտ գաղտնի է պահել հանրոթյունից։ Արփինեն բազմաթիվ հարցերին ի պատասխան իր հարցազրույցներոմ երբեք չի անդրադարձել անձնական կյանքին։

Անձնականին վերաբերող ուղիղ հարցերն Արփինեն միշտ շրջանցել է՝ չբացահայտեով, ունի՞ ընտրյալ, թե ոչ։ Բայց օրերս հայտնի դարձավ, որ գեղեցկուհին ոչ միայն ընտրյալ ոնի, այլև մոտ ժամանակներս նշանադրվելու է, ու, փաստորեն, դա սուտ չի եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: