Համացանցում հայտնի Օլգա Բուզովան վերջապես կանացի երջանկություն է ձեռք բերել: Նա հայտարարել է, որ իր սիրտն այլևս ազատ չէ: Իր ընտրյալի անունը Դավիթ է, և նրանք միասին են ապրում նա չի հերքել այն փաստը, որ խոսքը Դավիթ Մանուկյանի մասին է՝ 26-ամյա բլոգերի,որը ծնունդով Նովոսիբիրսկից է:
Օլգան Դավթի հետ ծանոթացել է իր «Լայքեր» տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, որտեղ Օլգան և Դավիթը նկարահանվել են որպես բուռն հարաբերություններ պարզող սիրահար զույգ: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների մասին Մանուկյանի և Բուզովայի միջև սկսել է խոսվել համացանցում ակտիվություն ցուցաբերելուց հետո, քանի որ Դավիթը սրտիկներով մեկնաբանություններ էր թողնում Օլգայի լուսանկարների տակ, իսկ Օլգան պատասխանում էր նույն կերպ:
Հանրությանը, սակայն, զույգը երկար ժամանակ հայտնում էր, որ նրանց հարաբերություններն ընդամենն ընկերական են: Իսկ Մանուկյանը, առհասարակ, հայտնում էր, որ այդ ամենը գովազդային նպատակներ ունի։ Չնայած ամենին, Բուզովայի անունը, իրոք, հրաշքներ է գործում․ մի քանի շաբաթվա ընթացքում Դավթի հետևորդների քանակն աճել է մինչև 87 հազար:
«Ամեն ինչ սկսվեց կադրից այն կողմ, առանց տեսախցիկների և խմբագիրների։ Զգացմունքները եկան և արդեն ոչինչ չէինք կարող անել։ Շատ երջանիկ եմ։ Ոչ մեկին չեմ ասել այս մասին, քանի որ երջանկությունը լռություն է սիրում»,- նշել է Օլգան: Հիշեցնենք՝ 2017 թվականին Օլգա Բուզովան բաժանվել է ամուսնուց ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից և դրանից հետո ծանր է տարել այդ ամուսնալուծությունը: