Սոնայի և Գարիկի կատարումը պայթեցրել է համացանցը․ անպայման դիտեք

Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը ներկայացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ձայնագրած «Ջինգլ Բելս» երգի փոխարինիչը՝ հայերենով։ Այն կոչվում է «Էն ում Ամանորն է»։

Երգը կատարում է Սոնա Ռուբենյանը, նվագակցում են Գարիկ Պապոյանը և Դավիթ Պարոնիկյանը։ Երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։

Հիանալի տեսահոլովակը նկարահանված է ամանորյա զարդարանքով Երևանի կենտրոնում։ Շքեղ լույսերի ու անզուգական տոնածառի ներքո հնչող Սոնայի ձայնը էլ ավելի տոնական տրամադրություն է ստեղծում։

Երկրպագուներն ապշած են․ «Շա՜տ սիրուն, հրաշալի երգ, հրաշք կատարում․․․ Շնորհավո՜ր», ««Ջինգլ Բելս»-ին հաղթեց… Լավն էր, ապրեք․․․», «Բառերն արդեն անգիր ենք անում, որ իրար հետ երգենք հրապարակում 31-ին», «Ջինգլ Բելս»-ին տվեց անցավ։ Ընտիր ինչպես միշտ»,

«Այո, վերջապես նոր թույն հայկական երգ՝ նվիրված Ամանորին», «Վերջապես հայկական թօօ՜յն ու տրամադրություն ստեղծող երգ՝ Ամանորի մասին», «Գժվելու։ Ժամանակակից թույն ռոքը՝ հայկական ժողովրդական մոտիվներով», «Ջա՜ն Գարիկ ջան, ջա՜ն Սոնա ջան: Շնորհավոր բոլորիդ Նոր տարին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: