Այս հրաշալի միսը` նավապետի ոճով, տղամարդկանց ամենասիրելի ուտեստներից մեկն է: Այն ստացվում է շատ հյութեղ, համեղ և յուրաքանչյուր տղամարդ, անկասկած, այն կհավանի․ անպայման փորձեք:
Անհրաժեշտ է
Միս՝ 300 գ
Սունկ՝ 150 գ
Կարագ՝ 50 գ
Սոխ՝ 250 գ
Աղ, բիբար՝ ըստ ճաշակի
Պանիր՝ 150 գ
Կարտոֆիլ՝ 3-4 հատ
Սոուսի համար
Դեղնուց՝ 1 հատ
Մանանեխ՝ 1 թ/գ
Սխտոր՝ 1 պճեղ
Ձիթայուղ 75 գ
Սև պղպղեղ 1/4 թ/գ
Աղ
Ինչպես պատրաստել
Սունկը տապակել կարագի վրա։ Տավարի փափկամիսը շերտատել լավ ծեծել երկու կողմից։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, պանիրը քերել, կարտոֆիլը շերտատել կլորներով: Սոուսի համար դեղնուցին ավելացնել մանանեխ և լավ խառնլ՝ մինչ մի փոքր բաց գույն ձեռք կբերի զանգվածը։ Աստիճանաբր ավելացնել բուսայուղը՝ չդադարելով խառնել, որպեսզի չկտրվի։ Զանգվծը պետք է պնդանա և բացանա։ Այնուհետև ավելացնլ սխտորը և աղ ու պղպեղը, խառնել և սոուսը պատրաստ է:
Փայլաթիթեղից նավակ պատրաստել, այնտեղ դնել սկզբից սոխը, ապա միսը, աղ ու բիբր անել, վրայից դնել սունկն ու միսը: Ցանել պանիր և ցանցով լցնել սոուսը։ Ջեռոցի կաղապարի թղթի վրա կարտոֆիլից ծաղիկ անել, վրան աղ ցանել, զարդարել քերած պանիրով և մայոնեզ լցնել։ Վրայից դնել բիբարի կամ լոլիկի կտորներ։ Ամբողջը տապակել 180 աստիճանով՝ 40 րոպե։