Ինչ եղանակ կլինի հունվարին․ Սուրենյանը մանրամասնում է

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում հունվարին։ Հիասքանչ լուր․ հունվարին նույնպես տաք եղանակ կլինի։ Հիասքանչ է՝ տաք եղանակի սիրահարների համար։ Փաստորեն ձյան սիրահարների համար տխուր օրեր են սպասում։ Սուրենյանն ասել է՝ բոլոր մարզերում 3-4 աստիճանով ավելի բարձր ջերմաստիճան է լինելու, քան կլիմայական նորման։

 

Բայց ուրախալին այն է, որ տեղումները նորմայի սահմանում կլինեն, այսինքն չոր կլինի։ Իսկ ամանորյա օրերին, ևս մեկ անգամ կրկնենք, չոր եղանակ կլինի՝ բարձր ջերմային ֆոնով։

Այս տարի, փաստորեն, ձմեռային հեքիաթի սիրահարների երազանքները չիրականացան և ձնապատ Ամանոր չի լինի։ Կլինի տաք, արևոտ ու չոր Ամանոր՝ բայց հիանալի նորաոճ եղևնիով, լույսերով լի կամուրջով ու հետաքրքիր շոու-ծրագրով, որը մեզ անմոռանալի էմոցիաներ կպարգևի։

Բաց չթողնեք իրական ամանորյա վայելքը՝ տաք ու չոր եղանակային պայմաններում, որը մեզ խոստանում է Սուրենյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: