Տեսեք՝ ինչ գեղեցիկ է անցել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի Սուրբ Ծնունդի երեկույթը

Օրերս արևմտյան աշխարհը տոնել է Սուրբ Ծնունդը։ Ավանդական մեծ երեկույթ են կազմակերպել նաև Քարդաշյան-Ջեններ քույրերը։ Նրանցից ավագը՝ Քորթնին, իր տուն է հրավիրել Քիմին և Քանյե Ուեսթին՝ երեխաների հետ, Քայլի Ջեններին՝ դստեր՝ Սթորմիի հետ, Քլոե Քարդաշյանին՝ դստեր Թրուի հետ, Քենդել Ջեններին և այլ հարազատներին և ընկերներին: Իր տանը Քորթնին իսկական ձմեռային հեքիաթ էր կազմակերպել։

   

Շուրջբոլորը զարդարված է եղել լույսերով և ձնապատ եղևնիներով: Մուտքի մոտ հյուրերին դիմավորում էր երգչախումբը՝ ուրախ տոնակատարությամբ և ուրախ ամանորյա երգերով, իսկ տան գլխավոր տոնածառի մոտ բոլոր ցանկացողները կարող էին լուսանկարվել Սանտա Քլաուսի հետ:

Շոու-ծրագրի համար պատասխանատու էին ոչ միայն հրավիրյալ անիմատորներն ու պարողները, այլև երգչուհի Սիան, որը բոլորի համար իր հայտնի հիթերն է կատարել:

«Երբ Քորթնին երեկույթ է կազմակերպում, մենք բոլորս գլամուր տեսք ունենք։ Երջանիկ Սուրբ Ծնունդ ձեզ և ձեր ընտանիքին՝ մեր թիմից՝ ինձնից և իմ քույրերից»,- գրել է Քլոե Քարդաշյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Քիմը, իր հերթին, հաստատել է, որ Քորթնիի երեկույթներն անմոռանալի են՝ նշելով՝ իսկական տնական ջերմ մթնոլորտ է ստեղծում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: