Մսով և բանջարեղնով աղցանը հիանալի ընտրութուն է տոնակն սեղանի համր, եթե հոգնլ եք ծանր, յուղոտ մայոնեզով աղցաններց: Այս աղցանին հատոկ համ է հաղորդում համեմունքներով լի սոուսը։ Թեթև, արագ և շատ հասարակ աղցանն առանց մայոնեզի հարմար է նաև ամանորյա սեղանի համար:
Անհրաժեշտ է
Տավարի միս՝ 300 գ
Բիբար՝ 2 հատ
Լոլիկ՝ 2 հատ
Սոխ կարմիր՝ 1 հատ
Հազար՝ 1 կապ
Մաղադանոս՝ ըստ ցանկության
Շաքարավազ՝ 1/2 թ/գ
Քացախ՝ 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Տավրի միսը կտրատել բարակ շերտերով՝ 0.5 սմ լայնությամբ, աղ ու բիբար անել, մարինացնել 1 ճ/գ սոյայի սոուսի մեջ: Բոլոր բանջարեղենները կտրատել շերտերի, լավ տաքացրած թավայի վրա տապակել տավարի միսը 10-12 րոպե: Բուսայուղը, քացախը, շաքարավազը և սոյայի սոուսը միավորել՝ մինչ միասեռ էմուլսիա կդառնա։
Բաղադրիչների քանակը կարող եք փոխել ըստ ցանկության: Հազարի թերթիկները մատերով պատռել դրանց վրա դնել միսը և բանջարղենը, ամենը խառնել և վրան լցնել սոոսը։ Աղցանը պատրաստ է։ Վրայից ցանել քունջութ՝ ըստ ցանկության: