Տիմատիի հաջողության գաղտնիքը շատ պարզ է. նա չի հրաժարվում ոչ մի աշխատանքից: Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը մեծ հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, թե ով է Տիմատին, ինչպես է սկսել իր կարիերան և ինչպես է հասել Black Star-ի բարձունքին:
Նաև մի դրվագ է ներկայացնում Տիմատիի կարիերայից, որը շատերին կզարմացնի։ Իրապես կապշեք՝ իմանալով, թե ում համար է երգել Տիմատին: Կարիերայի ընթացքում նա երգել է շան ծննդյան օրը՝ շան համար: Այդ մասին պատմել Վասիլի Եվսիկովը, որը պրոդյուսեր է, ով աշխատել է Տիմատիի հետ մինչ 2009 թվականը:
«Երգում էր փոքր ցեղատեսակի շան ծննդյան օրը։ Դա լավագույն օրերից մեկն էր, որովհետև այդ ծննդյան արարողությանը գրեթե ոչ ոք չկար, բացի տերերից։ Հիանալի շուն էր՝ հիանալի տերերով»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Տիմատին հիանալի հայրիկ է։ Նա երկու երեխա ունի՝ դուստր և որդի, բայց, պարզվում է, որ փոքր տարիքից Տիմատին շատ մարդասեր էր։ Նա ոչ միայն երեխաների էր սիրում, այլև կենդանիներին, հատկապես շներին և չէր նեղվում նրանց ծննդյան օրը երգելու համար: Այս ամենը ցույց է տալիս, որ Black Star-ի աստղ լինելուց առաջ Տիմատին սովորական սկսնակ երգիչ է եղել, ով կառուցել է իր կարիերան տաժանակիր աշխատանքի շնորհիվ: