Անչափ զգացմունքային պրեմիերա՝ Վլադիմիր Արզումանյանից․ «Բա էլ ով»

Հայտնի երգիչ Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Բա էլ ով»։ Այն նվիրված է Տարոն և Ռիմա Նազարյաններին։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի։

Նուրբ ու զգացմունքային տեսահոլովակում նկարահանվել են բալետի պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Նարե Մարկոսյանը, որոնք իրենց անզուգական պարով անկրկնելի մթնոլորտ են ստեղծել։ Միագույն, նուրբ շղարշի հետևում պարն անմոռանալի է դարձնում տեսահոլովակը։

Ամեն պահն ու շարժումը լի են սիրո դրամատիզմով ու զգացմունքայնությամբ, որ բնորոշ է սիրող սրտերին։ Բոլորը հիացած են․ «Հիանալի կատարում»,

«Հիմա հայկական շոուբիզնեսում հազվադեպ կարող ես լսել տարբերվող երգ։ Սա այդ հազվադեպ դեպքերից է… Շա՜տ սիրուն երգ ա», «Հիասքանչ է, ցանկանում եմ քեզ Եվրատեսիլում տեսնել», «Վախ, դառնում ես էլ ավելի աստղային երգիչ, չնայած սկզբից էլ աստղ էիր», «Շնորհավորում եմ գեղեցիկ, տարբերվող աշխատանքի համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: