Հայտնի է՝ ինչ եղանակ կլինի դեկտեմբերի 31-ին

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնել է՝ ինչ եղանակ կլինի Հայաստանում մոտակա օրերին։ Բոլորի համար սպասելի լուրը կարծես այդքան էլ ուրախալի չի լինի ձյան երազողների ու սիրահարների համար։ Բայց լուրը հիասթափեցնող է։ Այսպիսով, դեկտեմբերի 28-ին, ինչպես նաև դեկտեմբերի 29-ից 31-ը չոր եղանակ է սպասվում։

 

Սա նշանակում է՝ Ամանորին մայրաքաղաքում ձյուն չի լինելու։ Չոր եղանակ է լինելու՝ առանց տեղումների։ Քամին կփչի 3-8 մ վայրկյան արագությամբ։ Դեկտեմբերի 27-ից 28-ը ջերմաստիճանը կիջնի 3-4 աստիճանով, իսկ հետո նույնքան կբարձրանա։

Այսպես, դեկտեմբերի 30-31-ին Երևանում կլինի 8-10 աստիճան տաքություն։ Իսկական «եվրոպական» ամանոր է լինելու՝ տաք ու հետաքրքիր շոու-ծրագրով, որը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին՝ հրապարակում։

Տոնակատարությանը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնյաներ, հայտնիներ, մարզիկներ։ Հիասքանչ գիշեր է լինելու․ բաց չթողնեք Ամանորը հրապարակում նշելու հաճույքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: